Արցախ

 

Հայկական երկրորդ պետությունը`Արցախը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) պատմական
Հայաստանի անքակտելի մասն է կազմում: Արցախի մասին առաջին հիշատակությունները վերաբերում են
Ք.ա. 9-6- րդ դարերին՝ Ուրարտուի թագավորության դարաշրջանին: Արցախի մասին՝ որպես պատմական
Հայաստանի մի մասի, հիշատակություններ կան Պլուտարքոսի, Կլավդիոս Պտղոմեոսի, Դիոն Կասսիոսի և
այլ հնագույն պատմաբանների և ժամանակագիրների աշխատություններում:

Խորհրդային շրջանում Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ
ստացավ, և միայն 1991 թ. վերջում հանրաքվեի միջոցով հռչակվեց անկախ Լեռնային Ղարաբաղի
Հանրապետությունը:
Արցախը գտնվում է Հայկական բարձրավանդակի արևելյան հատվածում, նրա բնությունն առանձնանում է
զարմանահրաշ գեղեցկությամբ: Հայկական հողի այս փոքրիկ կտորում կենտրոնացրած են հսկայական
քանակությամբ մշակութային և պատմական հուշարձաններ, բնության հրաշալիքներ, որոնք աշխարհի
տարբեր ծայրերից դեպի իրենց են գրավում մեծաթիվ զբոսաշրջիկների:
Արցախյան ազատագրական պատերազմի ընթացքում բազմաթիվ հայկական եկեղեցիներ են ավերվել,
նրանցից միայն որոշներն է հանարավոր եղել վերականգնել պատերազմից հետո:
Արդեն 2015 թ. բրիտանական «The Guardian» թերթի կողմից Արցախը ճանաչվել է արկածային
ճանապարհորդության համար լավագույն երկրներից մեկը: Պարբերականը նշում է, որ ԼՂՀ բազմաթիվ
առավելություններ ունի, որոնց շնորհիվ շատ քչերը կարող ենք համեմատվել նրա հետ, և «չնայած
հակամարտության չկարգավորված լինելուն, տարածաշրջանը բավական գրավիչ է զբոսաշրջիկների համար՝
հնագիտական ​​վայրեր, լեռնային վանքեր, հնագույն քարանձավեր և արտասովոր գեղեցկությամբ
բնություն»:
«Politrus» պարբերականը Արցախն այսպես է նկարագրել.
«ԼՂՀ-ն իրավամբ կոչվում է Կովկասի Շվեյցարիա: Խորդուբորդ, լեռնային տեղանքը ապահովում է
յուրահատուկ և հրաշալի բնություն՝ անտառապատ լեռնալանջեր՝ խոր կիրճերով ու ձորերով, ալպիական
մարգագետիններ, խորհրդավոր քարանձավեր, գեղատեսիլ լճեր: Եվ իհարկե, եզակի, ֆանտաստիկ,
հետաքրքրաշարժ, թովիչ լեռները...»:
Արցախում զարգացում են ապրում էկոտուրիզմը, տուրիզմի այնպիսի տեսակները, ինչպիսիք են՝ լեռնային
տուրիզմը, էքստրեմալ, օդային, ռազմական տուրիզմը և այլն: Տուրիզմի զարգացումը նպաստում են նաև
ժողովրդական սովորույթների և ավանդույթների տարածումն ու խթանումը:

Ամեն տարի այստեղ զանազան փառատոներ են կազմակերպվում, որոնք զբոսաշրջիկների են գրավում
ինչպես Հայաստանից, այնպես էլ հեռավոր պետություններից: Փառատոների թվում են Արցախի գինու
փառատոնը, ավանակների մրցավազքը, Վարդավառի տոնակատարությունը և այլն:
Արցախի Հանրապետության մայրաքաղաքը Ստեփանակերտն է, որտեղ ներդաշնակորեն միահյուսված են
արևելյան և արևմտյան ճարտարապետությունները:
90-ականների սկզբին Ստեփանակերտը պարբերաբար հրետանակոծման է ենթարկվել Շուշիի կողմից, որը
ադրբեջանական վերահսկողության տակ էր գտնվում:
Սակայն ազատագրումից հետո քաղաքը վերակառուցվել է, և այժմ Արցախի մայրաքաղաքում ոչինչ չի
հիշեցնում այդ տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին: Ներկայում 50000
բնակչություն ունեցող Ստեփանակերտը դինամիկ զարգացող քաղաք է՝ գեղեցիկ հրապարակներով և
պուրակներով, թանգարաններով, թատրոններով ու գրադարաններով, հյուրանոցներով, մարզադաշտերով և
տարբեր միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններով: Արցախի մայրաքաղաքի
տեսարժան վայրերից մեկը Սուրբ Հակոբ եկեղեցին է: Քաղաքում դեռևս պահպանվել են բազմաթիվ հին
շինություններ, որոնք վկայում են Արցախի հարուստ, միևնույն ժամանակ բարդ պատմությունն ու
մշակույթի մասին: