Տուր դեպի Գառնու տաճար, Գեղարդավանք

 

Տուրի ծրագիրը ներառում է.

10:00 Մեկնում Երևանից Կոտայքի մարզ:

10:30 Առաջին կանգառը «Չարենցի կամար» հուշարձանի մոտ, որտեղից տեսանելի է բիբլիական
Արարատ լեռն իր ողջ շքեղությամբ:
11:30 Այց Գառնու հեթանոսական տաճար՝ կառուցված մ.թ.ա. I դ. հայոց Տրդատ I արքայի կողմից:
Տաճարը հելլենիզմի և հեթանոսական դարաշրջանին պատկանող մինչ օրս պահպանված հայկական միակ հուշարձանն
է:
12:30 «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, որն առաջացել է բարձր ճնշման պայմաններում՝
հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում:
14:00 Մասնակցություն թոնրում լավաշ թխելու արարողությանը: Ճաշ բնության գրկում կամ տեղի
հյուրատներից մեկում:
16:00 Ժամանում Գեղարդավանք: Միջնադարյան ժայռափոր վանական համալիրը ընդգրկված է
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ժամանակին այստեղ է պահվել այն գեղարդը, որով խոցել
են Հիսուս Քրիստոսին:
18:00 Վերադարձ Երևան:

Անհատական տուրեր.

2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ

*Տուրփաթեթի գինը նշված է մեկ անձի համար՝ խմբում նշված քանակով անձանց առկայության դեպքում:

 

Tags: incoming, tours