ՄԵՐ ՄԱՍԻՆ 

«ARMENIA SPIRIT TRAVEL» ընկերությունը զբոսաշրջության և ուղևորափոխադրումների իրականացման բնագավառում մասնագիտացած տուրիստական գործակալություն է: Այն  հիմնադրվել է 2018 թվականին։

Ընկերության նպատակն է ապահովել իր հաճախորդների անվտանգությունը և սպասարկման բարձր որակը: Փորձառու և պրոֆեսիոնալ թիմն ամեն ջանք գործադրում է, որպեսզի ապահովի իր հաճախորդների հետաքրքիր և տպավորիչ ճանապարհորդությունը: Մենք համագործակցում ենք 73 երկրների ավելի քան 130 զբոսաշրջային կազմակերպությունների հետ:

Ընկերության կառուցվածքն է.

գրասենյակ և վաճառքի մեկ կետ Արցախում:

«ARMENIA SPIRIT TRAVEL» - ի գործունեության հիմնական ուղղություններն են.

- արտագնա զբոսաշրջություն,

- անհատական և խմբակային շրջագայություններ,

- հանգիստ լեռնադահուկային և ծովային հանգստավայրերում,

- արտասահմանյան շրջագայություններ,

 

Ինչպես նաև մասնագիտացված շրջագայություններ՝ բժշկական, մարզական, կրոնական միջոցառումներ, բիզնես շրջագայություններ, արկածային զբոսաշրջության, Հայաստանում  օտարերկրյա զբոսաշրջիկների և մեր հայրենակիցների հյուրընկալություն և սպասարկում, Հայաստանում և Արցախում էքսկուրսիաների կազմակերպում,  շրջագայություններ հանգստյան օրերին, սեմինարների և  կոնֆերանսների կազմակերպում և սպասարկում, թարգմանիչ- էքսկուրսավարի  ծառայություն, մարդատար ավտոմեքենաների, միկրոավտոբուսների վարձակալություն, ավիատոմսերի ամրագրում և վաճառք աշխարհի  ավելի քան 50 ավիաընկերություններում, երկաթուղային տոմսեր ողջ Եվրոպայում, VIP ծառայություն օդանավակայաններում, չարթերային չվերթներ:

«ARMENIA SPIRIT TRAVEL» ընկերությունը միակն է հայկական ընկերությունների շարքում, որն  Իսրայելում կայացած IMTM ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել է Հայաստանը: