Հայ ժողովրդի մշակութային ժառանգության ամենաինքնատիպ դրսևորումներից մեկն է համարվում
խաչքարը: Ջուղայի 2500 խաչքարերի ոչնչացումից հետո աշխարհում խաչքարերի ամենամեծ համալիրն
այսօր գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում: Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ
քաղաքից 5կմ հյուսիս-արևելք`Գավառագետի աջ ափին տեղակայված Նորատուս գյուղի գերեզմանատանը
(1.9 հա տարածք) ցայսօր պահպանվել են 900 խաչքարեր, որոնք թվագրվում են 10-18- րդ դարերին:
Խաչքարերի խորհրդավոր անտառում մեծամասնություն են կազմում XIII-XVII դդ. խաչքարերը, որոնց գգալի
մասը խմբավորված են՝ կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը: Դրանցից որոշների
բաձրությունը հասնում է մինչև 1,5 մետրի:
Խաչքարային արվեստի գործերի եզակի հավաքածուն տեղի բնակչության համար ունեցել է նաև փրկարար
նշանակություն: Ըստ ավանդության՝ մոնղոլ-թաթարական հերթական հարձակման ժամանակ հարյուրավոր
խաչքարեր զգեստավորում են զինվորների նման։ Տեսնելով ահազարհուր տեսարանը՝ թշնամին նահանջում է։