Խոր Վիրապ

 

Բիբլիական Արարատի ստորոտում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում է գտնվում Խոր Վիրապի
հնագույն վանական համալիրը՝ կառուցված մ.թ.ա 180 թ. հայոց Արտաշես Ա արքայի կողմից:
Վանքում կա ստորգետնյա բանտ, որտեղ, ըստ ավանդության, 14 տարի է անցկացրել Գրիգոր Լուսավորիչը,
ով մեղադրվում էր քրիստոնեություն դավանելու մեջ: Վիրապի խորությունը 3-6 մ է: Այն գտնվում է Սբ.
Գրիգոր մատուռում, որը կառուցվել է 1661 թվականին:
Վանքը ժամանակին ծառայել է որպես Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն, որտեղ գտնվել է
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը:
Վանական համալիրի տարածքում է գտնվում նաև 17-րդ դարի կեսերին կառուցված Մարիամ Աստվածածին
եկեղեցին:
Հայաստանի համար վանքն ունի պատմական մեծ նշանակություն: Հենց այստեղ է 301 թ. հայոց Տրդատ
Մեծ արքան քրիստոնեություն ընդունել, ինչից հետո քրիստոնեությունը դարձել է հայերի համար պետական
​​կրոն:
Խոր Վիրապը ողջ աշխարհի հայերի համար ուխտատեղի է: Խոր Վիրապ այցելած յուրաքանչյուր անձ
հիանում է շրջապատի սքանչելի գեղեցկությամբ, ինչը անմոռանալի տպավորություն է թողնում բոլորի
վրա:
2016 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղեկցությամբ Խոր Վիրապ այցելեց Հռոմի
Ֆրանցիսկոս պապը: Վեհափառը և Հռոմի պապը վանքում աղոթք հնչեցնելուց հետո աղավնիներ բաց
թողեցին դեպի բիբլիական լեռ Արարատը: