Վերելք դեպի Արագած

 

Քառագագաթ Արագածը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է, Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդ: Արագածի ամենաբարձր գագաթը 4090 մ է, ամենացածրը՝ 3879 մ: Պահպանվել են վկայություններ, ըստ որոնց՝ Արագածը հնում ծածկված է եղել սաղարթախիտ  անտառներով, որոնցից այսօր պահպանվել է միայն մի փոքրիկ անտառ և ալպյան մարգագետիններ: Բնությունն այստեղ աննկարագրելի գեղեցիկ է, կողք կողքի հանդիպում են տարվա 4 եղանակները: Արագածի հարավարևելյան լանջին է գտնվում նաև Հայաստանի հարստություններից մեկը՝ Բյուրականի աստղադիտարանը:

Տուրի ծրագիրը ներառում է.

07:30        Մեկնում Երևանից:

08:30        Դեպի Արագած տանող ճանապարհին կարճատև կանգառ հայոց գրերի գյուտի 1600 ամյակին նվիրված Տառերի պուրակում՝  Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ:  

09:30        Ամենագնացներով կբարձրանանք 3200 մ բարձրության վրա գտնվող Քարի լիճ, ապա ոտքով կբարձրանանք Արագածի հարավային գագաթ:

18:00        Ճաշ Արագածի գագաթին՝ շքեղ բնության գրկում:

19:00        Լեռան գագաթը նվաճելուց հետո ուղևորություն դեպի  միջնադարյան Հայաստանի Ամբերդ բերդաքաղաք-ամրոց:  

20:00         Վերադարձ Երևան:

Անհատական տուրեր.

2-3 անձ    4-6 անձ    7-15 անձ    16-25 անձ    25 > անձ