Բուժական հանգիստ Ջերմուկում

 

Երևանից 173 կմ հեռավորության վրա՝ Վայոց ձորի մարզում գտնվող Ջերմուկ քաղաքը Հայաստանի ամենահայտնի
առողջարանային հանգստավայրերից է: Մեղմ կլիմայով աչքի ընկնող քաղաքում շուրջ 40 տաք աղբյուր կա՝ հարուստ
տարատեսակ միկրոէլեմենտներով, հանքանյութերով: Այդ աղբյուրների ջուրն ի զորու է բուժել ամենատարբեր
հիվանդություններ: Բացի առողջարանային քաղաք լինելուց, Ջերմուկն աչքի է ընկնում իր շքեղ բնությամբ, որի
զարդը Ջերմուկի ջրվեժն է: Այստեղ շատ են նաև պատմամշակութային կառույցներն ու հուշարձանները: Ջերմուկի
անտառային կածանում էլ վեր է խոյանում ֆիդայիներին նվիրված հայտնի արձանախումբը:

Տուրի ծրագիրը ներառում է.
Օր 1 Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում, ճանաչողական զբոսանք մայրաքաղաք Երևանում՝
Հանրապետության հրապարակ, Հայաստանի պատմության թանգարան, Կասկադ, Կարապի լիճ, Օպերայի և բալետի
ազգային ակադեմիական թատրոն:
Օր 2 Երևան մեկնում դեպի Գառնու հեթանոսական տաճար, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան,
Խոսրովի արգելոց, ապա միջնադարյան Գեղարդի վանական համալիր: Ընթրիք տեղացիներից մեկի հյուրընկալ
տանիքի ներքո՝ հայական ավանդական կերակրատեսակների և տեղական արտադրության գինու ճաշակմամբ:
Վերադարձ Երևան:
Օր 3 Այց Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանական համալիր, նաև աշխարհի ամենաերկար
«ՏաԹևեր» ճոպանուղի: Օրվա վերջնակետը Ջերմուկն է ( առողջարանի անունը ???)
Օր 4-11 7-արյա հանգիստ և և բուժում Ջերմուկի ??? առողջարանում:
Օր 11 Ջերմուկից ուղևորություն խաչքարերի աշխարհի ամենամեծ պարտեզ՝ Նորատուս գյուղի հայտնի
գերեզմանատուն: Ճանապարհ կընկնենք դեպի զմրուխտյա Սևան՝ այցելելով նաև Հայրավանք, Սևանավանք: Տեղի
ռեստորանային համալիրներից մեկում ճաշելուց հետո վերադարձ դեպի Երևան:
Օր 12 Երևանից ուղևորություն դեպի Էջմիածին՝ ճանապարհին կանգ առնելով Զվարթնոցի տաճարում:
Էջմիածնի Մայր տաճար, Սբ. Շողակաթ, Սբ. Գայանե եկեղեցիներ: Ճաշ Երևանի բարձրակարգ ռեստորաններից
մեկում: Տեղափոխում օդնավակայան:

Անհատական տուրեր
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ


Տուրի գինը ներառում է՝
???

Tags: incoming, tours