Սևանա լճից արևմուտք ձգվող հրաբխային ծագման Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Մեծ Աժդահակն է
(3598մ), որին հաջորդում են Սպիտակասարը (3555մ), Գեղասարը (3443մ), Ակնասարը (3258մ) և Սևկատարը
(3225մ): Լեռնաշղթայից սկիզբ են առնում մի շարք գետեր ու լճեր, որոնցից առավել հայտնի են Ազատ, Վեդի,
Գետառ գետերը, լճերից՝ Ակնալիճը, Վանքի Լիճը, Վիշապալիճը :
Տուրի ծրագիրը ներառում է.
Օր 1 Դիմավորում օդանավակայանում: Շրջայց մայրաքաղաք Երևանի տեսարժան վայրերում՝ Կասկադ
համալիր, Մատենադարան, Հայաստանի Ազգային պատկերասրահ, «Մեգերյան Կարպետ» գործարան:
Օր 2 Մեկնում Կոտայքի մարզ՝ վաղ միջնադարյան ժայռափոր Գեղարդի վանական համալիր, որը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մասն է կազմում: Գեղարդին ծանոթանալուց հետո կուղևորվենք
դեպի Արտիս գյուղ, այնուհետ՝ Վիշապալիճ: Լճի հարևանությամբ առկա են 7000-8000 տարվա պատմություն
վաղեմությամբ վիշապակոթողներ: Գիշերակաց վրաններում:
Օր 3 Նախաճաշ բնության գրկում, ապա ուղևորություն դեպի Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր
գագաթը՝ առասպելական Աժդահակ լեռը (3597մ): Այն Հայաստանի հանգած հրաբուխներից է, որի գագաթին
խառնարանային լիճ է գոյացել: Կուղևորվենք դեպի լեռնաշղթայի ամենագեղեցիկ հատվածներից մեկը համարվող
հրաբխային ծագման Ակնա լիճ: Լճի ջուրն այնքան մաքուր ու զուլալ է, որ իր մեջ արտացոլում է լեռների
համայնապատկերը: Գիշերակաց Ակնա լճի ափամերձ տարածքում:
Օր 4 Շրջագայության 4-րդ օրը Ակնա լճի տարածքից կուղևորվենք դեպի Սևանա լիճ՝ քայլելով այնտեղ
տանող լեռնային ամենահեշտ ճանապարհով՝ շուտով հասնելով Ծաղկաշեն գյուղ: Այստեղից մեքենայով
կճանապարհվենք դեպի Գեղամա ծովակ: Սևանում գիշերակաց տեղի բարձրակարգ հյուրանոցներից մեկում:
Օր 5 Վերադարձ Երևան՝ հրաժեշտի ընթրիք Երևանի հայտնի ռեստորանային համալիրներից մեկում՝
կենդանի երաժշտության ուղեկցությամբ:
Անհատական տուրեր.
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ