Էկո տուրիզմ. Գետիկի հովիտ

 

Ճամբարակ և Դիլիջան քաղաքների միջև է գտնվում Հայաստանի գողտրիկ վայրերից մեկը՝ Գետիկի հովիտը, որը
գյուղական հանգիստ վայելելու լավագույն վայրերից է: Արտասովոր գեղեցկություն ու գրավչություն ունի Գետիկի
հովիտը. խիտ ու փարթամ անտառները, աղբյուրներն ու գետակները կհիացնեն անգամ ամենախստապահանջ
զբոսաշրջիկին: Վերջիններս ցանկության դեպքում կարող են մասնագետների օգնությամբ պանիր պատրաստել, մեղր
քամել, այցելել տեղի գորգագործարան, գորգագործների հետ իլիկով թել, ճախարակով բուրդ մանել... կարճ
ժամանակով դառնալ գյուղական առօրյայի մի մասնիկը:

Տուրի ծրագիրը ներառում է.

Օր 1 Երևան – Գետիկ – Չաթինդարի ջրվեժ - Կարմիր Եղցի - Գետիկ
08:00 Մեկնում Երևանից:
10:00 Ժամանում Գետիկ գյուղ: Մասնագետների օգնությամբ մասնակցություն հորած պանրի և ավանդական
հայկական կերակրատեսակների պատրաստմանը:
12:00 Մեղվապահի օգնությամբ մասնակցություն մեղր քամելու գործընթացին, մեղրի համտես:
13:30 Քայլարշավ անտառի խորքում գտնվող Հին Գետիկ վանք՝ 9-12- րդ դարերի հուշարձանախումբ, որը
վարդագույն քարից պատրաստված լինելու պատճառով ժողովրդի շրջանում ստացել է Կարմիր եղցի անունը:
14:30 Կարմիր եղցիից կուղևորվենք դեպի բարձր ժայռերով շրջապատված Չաթինդարի ջրվեժ: Այն գտնվում է
Մարտունի գյուղում, գրեթե 10 մետր բարձրություն ունի: Բնության գրկում ճաշելուց և հանգստանալուց հետո
կվերադառնանք Գետիկ գյուղ:
19:00 Ավանդական մի շարք կերակրատեսակներով ընթրիք Գետիկ գյուղում, գիշերակաց ??? հյուրատանը:

Օր 2 Գետիկի գորգագործական արհեստանոց - Երևան
08:30 Նախաճաշ:
10:30 Այց Գետիկի գորգագործարան: Ծանոթություն հայկական գործագործության պատմությանը, ձեռքբերումներին,
մասնակցություն բրդի, թել մանելու գործընթացին, ապա ծանոթություն գորգ և կարպետ գործելու տեխնիկային:
14:00 Ճաշ բնության գրկում:

17:30 Շրջայց Գետիկի անտառում:
19:00 Ընթրիք:
22:00 Վերադարձ Երևան:

Անհատական տուրեր.

2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ

Tags: incoming, tours