Դասական ձմեռային տուր Հայաստանում

 

Տուրի ծրագիրը ներառում է.

Օր 1 Դիմավորում օդանավակայանում, տեղափոխում հյուրանոց: Շրջայց Երևանում: Ճաշ
ավանդական հայկական ճաշատեսակներով և ազգային երաժշտության ուղեկցությամբ:

Օր 2 Ճանաչողական շրջայց Երևանում: Այց Հանրապետության հրապարակ, Հայաստանի
պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ: Այց Երևանի Մատենադարան, որն աշխարհի ամենամեծ
ու ամենահարուստ ձեռագրատներից մեկն է: Այց Էրեբունի թանգարան, Էրեբունի ամրոցի ավերակներ:

Օր 3 Գառնու հեթանոսական տաճար, որը միակ հեթանոսական տաճարն է Հայաստանի
տարածքում: Գեղարդի վանք: Ժայռափոր վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային
ժառանգության ցանկում: Վերադարձ Երևան:

Օր 3 Երևանից ուղևորություն դեպի Դիլիջան: Դիլիջանի ազգային պարկ (Պարզ լիճ):
Հաղարծին՝ 10-րդ դարի հայկական վանական համալիր: Գոշավանք կամ Նոր Գետիկ վանք՝ միջնադարյան
Հայաստանի խոշոր կրոնական և մշակութային կենտրոն, որը հիմնադրել է Մխիթար Գոշը: Վերադարձ դեպի
Երևան:

Օր 4 Ծաղկաձոր՝ լեռնադահուկային առողջարան: Ծաղկաձորը Հայաստանի ամենագեղեցիկ
ձմեռային հանգստավայրն է: Ճոպանուղի, դահուկային ուղի: Այց 11-13 դդ. կառուցված Կեչառիսի
վանական համալիր: Ճաշ տեղի ռեստորաններից մեկում: Վերադարձ Երևան:

Օր 5 Երևանից դեպի Հայաստանի հոգևոր մայրաքաղաք՝ Էջմիածին: Զվարթնոցի տաճար՝
միջնադարյան հայկական ճարտարապետության անգերազանցելի կոթողներից մեկը: Սբ. Հռիփսիմե, Սբ.
Շողակաթ, Սբ. Գայանե եկեղեցիներ: Մայր տաճար, Մայր տաճարի թանգարան: Վերադարձ Երևան:

Օր 6 Խոր Վիրապ: Նորավանք վանական համալիր, որը յուրաքանչյուրին հիացնում է իր
ինքնատիպ ճարտարապետությամբ: Այց Արենի 1 կամ Թռչունների քարանձավ, որտեղ հայտնաբերվել են
աշխարհի ամենահին կաշվե կոշիկն ու գինեգործարանը: Վերադարձ Երևանում:

Օր 7 Շրջայց Հայաստանի մայրաքաղաքում: Այց Արարատի կոնյակի գործարան, նաև համտես:
Այց Վերնիսաժ: Քաղցրավենիքի շուկա:

Անհատական տուրեր.

2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ

Տուրի տևողությունը - 03-09 Հունվար
20-26.02

Տուրի գինը ներառում է՝

Անհատական դիմավորում և ճանապարհումը օդանավակայանում,

Ողջույնի ընթիք Երևանում, որ ներառում է ազգային երգ ու պարով շոու ծրագիր և գինի,

Բնակություն 3* հյուրանոցներում՝ 6 գիշեր Երևանում: Նախաճաշը ներառված է գնի մեջ,

Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,

6 ճաշ և 1 ընթրիք հայկական խոհանոցով լավագույն ռեստորաններում, ազգային կոլորիտով հյուրատներում
և գյուղական տներում,

Ընթրիք Մալխաս ջազ ակումբում,

Ուղեկցող զբոսավարի ծառայությունը (7 տուր և դիմավորում/ճանապարհումը),

Գինու և կոնյակի համտեսները,

Մուտքի տոմսերը,

Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,

Անսահմանափակ քանակությամբ խմելու ջուրը մեքենայում,

Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,

Հարկերը:

Տուրի գինը չի ներառում՝

Ավիատոմսերը,

Ալկոհոլային խմիչքները,

Tags: incoming, tours