Դասական տուր Հայաստանում

 

Տուրի ծրագիրը ներառում է.

Օր 1 Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում, տեղավորում հյուրանոցում: Ճանաչողական զբոսանք
Երևանում: Հայաստանի պամության թանգարան, զբոսանք Հյուսիսային պողոտայում, Կարապի լճում: Այց Կասկադ
համալիր, Գաֆեսճյան Ժամանակակից արվեստի թանգարան, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ՝ Հայոց
ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Արարատի կոնյակի գործարան, կոնյակի համտես: Ճաշ մայրաքաղաքի
ռեստորաններից մեկում՝ հայկական խոհանոցի կերակուրներով և հայկական երաժշտության առկայությամբ:

Օր 2 Երևանից մեկնում դեպի Էջմիածին, որը համարվում է Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը: Այց
միջնադարյան հայկական ճարտարապետության ամենանշանավոր կառույցներից մեկը՝ Զվարթնոցի տաճար, որից
միայն ավերակներ են պահպանվել: Այց Սուրբ Հռիփսիմե, ապա Սուրբ Շողակաթ եկեղեցիներ: Հաջորդ կանգառը
Էջմիածնի Մայր տաճարն է, Էջմիածնի թանգարանը: Այստեղ պահպանվում են Նոյյան տապանի մասունքը, Սուրբ
Գեղարդը, որով խոցել են Քրիստոսին, Կոմիտաս վարդապետի խույրը և այլ սուրբ մասունքներ: Այց Սուրբ Գայանե
եկեղեցի:

Օր 3 Այց 17-րդ դարում կառուցված Խոր Վիրապի վանք: Այց Արենի 1 քարանձավ, որտեղ
հայտնաբերվել է աշխարհի ամենահին՝ շուրջ 5000 տարվա վաղեմության կաշվե կոշիկը: Այց Մոզրովի քարանձավ:
Ճաշ Արենիի հյուրատներից մեկում՝ տեղական արտադրության կարմիր գինու համտեսմամբ: Այց Նորավանք
վանական համալիր, որը կառուցվել է XIII-XIVդդ: Հաջորդ կանգառը Տաթևի վանքն է, որտեղ հասնելու համար
օգնության է գալիս աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանողին: Տաթևից կուղևորվենք դեպի Գորիս: Գիշերակաց
Գորիսում:

Օր 4 Օրվա առաջին կանգառը Զորաց քարեր կամ Քարահունջ հնագույն մեգալիթյան համալիրն է,
աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկը, շատ է հիշեցնում անգլիական Սթոուն Հենջին: Այց Նորատուս՝
աշխարհում խաչքարերի ամենամեծ գերեզմանոցը: Հաջորդ կանգառը կապուտակ Սևանն է: Ճաշ ափամերձ
ռեստորաններից մեկում, այցելություն Սևանավանք և Հայրավանք: Գիշերակաց տեղի հյուրանոցային համալիրներից
մեկում:

Օր 5 Այց Ծաղկաձոր, Կեչառիսի վանական համալիր: Կուղևորենք դեպի Գեղարդավանք: Ժամանակին
այստեղ է պահվել այն գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը, այժմ այն պահվում է Էջմիածնի
թանգարանում։ Գառնու հեթանոսական տաճար, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, Խոսրովի անտառ: Ճաշ
տեղաբնակներից մեկի հյուրընկալ տանիքի ներքո: Վերադարձ Երևան:

Օր 6 Երևանից մեկնում դեպի Արագածոտնի մարզ, այց Հայոց այբուբենին նվիրված հուշահամալիր, ապա
Ամբերդ՝ միջնադարյան բերդաքաղաք-ամրոց: Վերադարձ Երևան: Երևանում այցելություն Քաղցրավենքիների շուկա,
Երևանի խորհրդանիշերից համարվող Վերնիսաժ: Ճաշ Երևանի հայտնի ռեստորաններից մեկում:

Օր 7 Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան:

Անհատական տուրեր.

2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր.

Տուրի տևողությունը Երկտեղանոց

18-24 Հուլիս 

05-11 Սեպտ 

Tags: incoming, tours