Տուր դեպի Էջմիածին

 

Տուրի ծրագիրը ներառում է

10:00 Մեկնում Երևանից:
10:30 Այց Զվարթնոցի տաճար: Այն հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է, որից
այսօր միայն մնացորդներ են պահպանվել: 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային
մշակութային արժեքների ցանկում։
11:30 Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: Հայաստանի ամենանշանավոր եկեղեցիներից է: Այն կառուցված է
հայկական եկեղեցաշինության ավանդներին համաձայն: Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության
ցուցակի մեջ։
12:30 Սուրբ Գայանե եկեղեցի: Վաղարշապատի հաջորդ ամենահայտնի եկեղեցին՝ քառամույթ գմբեթավոր
բազիլիկ եկեղեցի, կառուցված է միջնադարում: Այց Շողակաթ եկեղեցի: Միջնադարյան եկեղեցին կառուցվել է
արքունի հնձանների վայրում: Այն ևս ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
13:30 Այց Էջմիածնի Մայր Տաճար` Հայ Առաքելական Եկեղեցու վարչական կենտրոն: Կառուցվել է 301-
303թթ., վայրն ընտրվել է Գրիգոր Լուսավորչի տեսիլքի համաձայն: Համարվում է աշխարհի ամենահին Մայր
տաճարներից մեկը: Մայր տաճարը 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության
ցանկում։
14.30 Սուրբ Էջմիածնի թանգարան: Այն կառուցվել է 1869 թ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի
կաթողիկոսի կողմից: Թանգարանում մի շարք սուրբ մասունքներ են պահվում, այդ թվում՝ Սուրբ Գեղարդը, որով
խոցել են Քրիստոսին, Նոյյան տապանի մասունքը, Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների աջերը,
Կոմիտաս վարդապետի խույրը և այլն:
16:30 Ճաշ տեղի ռեստորաններից մեկում՝ ավանդական հայկական ճաշատեսակների մատուցմամբ:
17:30 Վերադարձ Երևան:

Անհատական տուրեր.

2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ

Tags: incoming, tours