Տուրի ծրագիրը ներառում է.
09:00 Մեկնում Երևանից Կոտայքի մարզ:
10:00 Այց Գեղարդավանք, միջնադարյան հայկական ճարտարապետության հրաշագեղ կոթողներից մեկը,
որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:
11:00 Այցելություն Գառնու հեթանոսական տաճար՝ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում
կառուցված ամենահայտնի հայկական կառույցներից մեկը:
11:40 Ծանոթացում ձիերի հետ: Ձիավարության պրակտիկ դաս:
12:00 Գառնու կիրճ,Ազատ գետի երկայնքով ձգվող «Քարե սիմֆոնիա» բնական հուշարձան,
միջնադարյան կամուրջ:
13:30 Ազատ գետի ձախ ափին գտնվող Հավուց թառ վանական համալիր, որը նաև հայտնի է Ամենափրկիչ,
Արունեց եկեղեցի անուններով: Այն միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից
է եղել, սակայն այսօր պահպանվել են միայն ավերակները:
14:30 Ճաշ բնության գրկում, գետափնյա հատվածում:
17:00 Վերադարձ Երևան:
Անհատական տուրեր.
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
$ 127 $ 82 $ 73 $ - $ -
Տուրի տևողությունը
13 Մայիս $ 81
15 Հուլիս $ 81
Տուրի գինը ներառում է.
• Բոլոր փոխադրումները՝ ըստ ծրագրի;
• Ուղեկցորդի և գիդի ծառայությունը;
• Ձիավարության հիմնական պրակտիկ դաս;
• Մուտքի տոմսերը;
• Մեկ անձին՝ երկու շիշ ջուր;
• Հարկերը:
Տուրի գինը չի ներառում՝
• Պիկնիկը տուրի ընթացքում (4000 դր.);
• Ապահովագրությունը: