Մայիսյան տոները Հայաստանում

 

Մայիսը հայ ժողովրդի համար հաղթական ամիս է: Այս ամսին Հայաստանում մեծ շուքով նշվում են մի քանի ինչպես
միջազգային, այնպես էլ հայկական տոներ: Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, Մայիսի
9-ի եռատոնը՝ 1945-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տոնը: Մայիսի 28-ին էլ նշվում է Հայաստանի
առաջին հանրապետության հռչակման օրը: Իդեպ, այս տարի Հայաստանում նշվելու է Հայաստանի առաջին
հանրապետության 100-ամյակը, ինչի կապակցությամբ պետական մակարդակով մեծ տոնախմբություններ են
սպասվում:

Տուրի ծրագիրը ներառում է.

Օր 1 Դիմավորում օդանավակայանում, տեղավորում հյուրանոցում: Այց Զվարթնոցի տաճար, Սբ.
Հռիփսիմե, Սբ. Շողակաթ, Սբ. Գայանե եկեղեցիներ, այցելություն Էջմիածնի Մայր տաճար, Էջմիածնի թագարան:
Ճաշ տեղի ռեստորաններից մեկում: Այցելություն Սարդարապատ հուշահամալիր, Հայոց ազգագրության և
ազատագրական պայքարի պատմության թանգարան։ Վերադարձ Երևան:

Օր 2 Այց Խոր Վիրապ վանական համալիր: Նորավանք տանող ճանապարհին կանգառ Արենի 1
քարանձավում, որտեղ հայտնաբերվել են աշխարհի ամենահին կոշիկն ու գինեգործարանը: Նորավանք վանական
համալիր: Տաթևի վանք: Վանք հասնելու համար հարկավոր է օգտվել աշխարհի ամենաերկար ՝«ՏաԹևեր»
ճոպանուղուց: Այցելություն Հին Խնձորեսկ: Խնձորեսկի ճոճվող կամուրջ: Ժամանում Գորիս, գիշերակաց տեղի
հյուրանոցներից մեկում: Ընթրիք:

Օր 3 Այցելույթուն Զորաց քարեր կամ Քարահունջ, որը համարվում է աշխարհի ամենահին
աստղադիտարաններից մեկը: Նորատուս՝ աշխարհում խաչքարերի ամենամեծ գերեզմանոցը: Սևանա լիճ: Ճաշ

ափամերձ ռեստորաններից մեկում: Այցելություն Սևանավանք, Հայրավանք: Սևանից մեկնում Ծաղկաձոր,
գիշերակաց:

Օր 4 Այցելություն հայկական միջնադարյան գլուխգործոցներից Գեղարդավանք: Գառնու հեթանոսական
տաճար, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, Խոսրովի անտառ արգելոց: Ճաշ տեղացիներից մեկի տանը՝
հայկական խոհանոցի կերակուրների համտես: Ժամանում Երևան:

Օր 5 Զբոսանաք Երևանում: Կասկադ համալիր, Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Մայր Հայաստան
հուշահամալիր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության
հրապարակ: Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ:

Օր 6 Տառերի պուրակ՝ հայոց այբուբենին նվիրված հուշահամալիր: Ամբերդ՝ միջնադարյան
բերդաքաղաք-ամրոց: Վերադարձ Երևան: Այց հնագույն ձեռագրերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն
Մատենադարան: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Օր 7 Երևանի քաղցրավենքի շուկա, Վերնիսաժ: Տեղափոխում օդանավակայան և ճանապարհում:

Անհատական տուրեր.

2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ

*Տուրփաթեթի գինը նշված ե մեկ անձի համար:

*Մեկ տեղանոց համարում բնակության հավելավճարը:

Տուրի գինը ներառում է՝

Անհատական դիմավորում և ճանապարհումը օդանավակայանում,

Ողջույնի ընթիք Երևանում, որ ներառում է ազգային երգ ու պարով շոու ծրագիր և գինի,

Բնակություն 3* հյուրանոցներում՝ 4 գիշեր Երևանում, 1 գիշեր Գորիսում, 1 գիշեր Ծաղկաձորում: Նախաճաշը
ներառված է գնի մեջ,

Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,

6 ճաշ և 2 ընթրիք հայկական խոհանոցով լավագույն ռեստորաններում, ազգային կոլորիտով հյուրատներում և
գյուղական տներում,

Ուղեկցող զբոսավարի ծառայությունը (7 տուր և դիմավորում/ճանապարհումը),

Գինու և կոնյակի համտեսները,

Մուտքի տոմսերը,

Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,

Անսահմանափակ քանակությամբ խմելու ջուրը մեքենայում,

Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,

Հարկերը:

Տուրի գինը չի ներառում՝

Ավիատոմսերը,

Ալկոհոլային խմիչքները,

Ապահովագրությունը:

Tags: incoming, tours