Նվաճելով հայոց լեռները

 

Ծրագիրը բաղկացած է մեկօրյա տուրերից՝ Երևան վերադարձով: Նախատեսվում են այցելություններ Հայաստանի մի
շարք պատմամշակութային հուշարձաններ և տեսարժան վայրեր, ինչպիսիք են՝ Գառնու հեթանոսական տաճար,
Գեղարդավանք, Նորավանք, Արենի գյուղ, Խնձորեսկ, Քարահունջ, վերելք դեպի Հայաստանի ամենաբարձր կետը՝
քառագագաթ Արագած և այլն: Շրջագայությունները կուղեկցվեն հայկական ավանդական կերակուրների
համտեսմամբ, նաև տեղական արտադրության գինու և կոնյակի համտեսմամբ:

Տուրի ծրագիրը ներառում է՝

Օր 1 Օդանավակայան – Երևան – Ճանաչողական զբոսանք մայրաքաղաքում
Դիմավում օդանավակայում, ճանաչողական զբոսանք Երևանում՝ Կասկադ համալիր, որտեղից կարելի է հիանալ
Երևանի ողջ շքեղությամբ ու գեղեցկությամբ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, զբոսանք դեպի
Հյուսիսային պողոտա և Հանրապետության հրապարակ: Զոսանքին կհաջորդի ճաշը ??? ռեստորանում: Այցելություն
Երևանի այցեքարտերից մեկը համարվող Արարատ կոնյակի գործարան: Տուրի առաջին օրվա այցերը կավարտվեն
Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցով:

Օր 2 Երևան-Գառնի-Գեղարդ-Երևան
Նախաճաշ հյուրանոցային համալիրում: Այցելություն Կոտայքի մարզ՝ Հայաստանի ամենահայտնի եկեղեցական
համալիրներից մեկը համարվող միջնադարյան ճարտարապետության գագաթներից Գեղարդավանք (12-13 դդ): Ապա
այց Գառնու հեթանոսական տաճար, «Քարերի Սիմֆոնիա» բնական հուշարձան, Խոսրովի արգելոց: Ճաշը
կմատուցվի տեղաբնակներից մեկի հյուրընկալ տանիքի ներքո, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան
մասնակցելու հայկական լավաշի թխման արարողությանը: Ընթրիքը ??? ռեստորանում՝ հայկական ավանդական
կերակրատեսակներով և տեղական անուշաբույր գինով:

Օր 3 Երևան-Ամբերդ-Արագած-Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Ամբերդի ճանապարհին կանգառ Հայոց այբուբենի հուշարձանի (առավել հայտնի Տառերի
պուրակ անվամբ) տարածքում: Ուղևորություն դեպի Ամբերդ՝ միջնադարյան Հայաստանի բերդաքաղաք, որը գտնվում
է Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին: Ճաշից հետո վերելք դեպի Արագած լեռ: Ժամանում Երևան: Ընթրիք Մեր
գյուղը ռեստորանում, որտեղ կվայելեք կենդանի կատարմամբ հայկական ժողովրդական երաժշտություն:

Օր 4 Խոր Վիրապ - Նորավանք – Արենի – Տաթև - Խնձորեսկ - Գորիս
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Արարատի մարզ՝ Խոր վիրապ վանական համալիր, որտեղ կարող եք հիանալ
Արարատ լեռան աննկարագրելի գեղեցկությամբ: Նորավանք տանող ճանապարհին կանգառ Արենի 1 կամ
Թռչունների քարանձավում, այն նույն քարանձավում, որտեղ պեղումների ժամանակ հայտնաբերվել է շուրջ 5000
տարվա վաղեմության աշխարհի հնագույն կոշիկը: Անուշահամ գինու համտես Արենի գործարանում: Ճաշ ???
ռեստորանում: Հաջորդ կանգառն աշխարհի ամենաերկար ճոպանուղին է ՝«ՏաԹևեր»-ը, որով էլ կուղևորվենք դեպի
Տաթևի վանք: Այց Խնձորեսկ, Խնձորեսկի ճոճվող կամուրջ: Ժամանում Գորիսի հյուրանոց: Ընթրիք հյուրանոցում:

Օր 5 Գորիս –Նորատուս – Սևան –Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Այց դեպի հայկական Սթոունհենջ կամ Քարահունջ (Զորաց Քարեր), ապա խաչքարերի
աշխարհի ամենամեծ պուրակ՝ Նորատուս: Տեղացիներից մեկի տանը ճաշելուց հետ կուղևորվենք դեպի կապուտակ
Սևան՝ այցելելով նաև կղզում գտնվող վանքը՝ Սևանավանք: Ընթրիք ??? ռեստորանում: Վերադարձ Երևան:

Օր 6 Երևան – Զվարթնոց – Էջմիածին– Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն դեպի Զվարթնոցի տաճար՝ հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական
հուշարձան: Ուխտագնացություն դեպի Հայաստանի հոգևոր մայրաքաղաք՝ Էջմիածին, ապա այց Էջմիածնի Մայր
տաճար, տեղի թագարաններ: Ճաշ տեղի հյուրատներից մեկում:

Անհատական տուրեր՝

2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ

Տուրի գինը ներառում է՝

Դիմավորում և ճանապարհում օդանավակայանում,

Բնակություն՝ 5 գիշեր Երևանում գտնվող բարձրակարգ հյուրանոցում. 1 գիշեր Գորիսի հյուրանոցում:

Tags: incoming, tours