Գինետուր Հայաստանում

 

Տուրի ծրագիրը ներառում է.

Օր 1 Դիմավորում օդանավակայանում: Ճանաչողական զբոսանք Երևանում, այց Երևանի գինու կոնյակի
Նոյ գործարան: Շրջայց գործարանի թանգարանում, համտես: Ընթրիք Երևանի ռեստորաններից մեկում՝ ազգային երգ
ու պարի ուղեկցությամբ և ավանդական կերակուրների և տեղական գինու հյուրասիրություն:

Օր 2 Այց "Maran Winery" գինեգործական խանութ, գինու համտես: Այցելություն միջնադարյան հայ
ճարտարապետության գլուխգործոցներից մեկը համարվող Զվարթնոցի տաճար, Հայաստանի հոգևոր մայրաքաղաք՝
Էջմիածին, Մայր աթոռ, Սուրբ Էջմիածնի թանգարան, այց Սարդարապատ: Ճաշ տեղի հյուրատներից մեկում:
Վերադարձ Երևան:

Օր 3 Երևանից դեպի Խոր Վիրապ, այց Խոր Վիրապի վանական համալիր: Արենի 1 կամ Թռչունների
քարանձավ: Այս քարանձավում են հայտնաբերվել շուրջ 5000 տարվա վաղեմության աշխարհի ամենահին կոշիկը,
աշխարհի առաջին գինեգործարանը, նաև մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստը: Հաջորդ
կանգառը Նորավանք վանական համալիրն է՝ աչքի ընկնող իր յուրատեսակ ճարտարապետությամբ: Այց Արենի գինու
գործարան, շրջայց գործարանում, գինու համտես: Եղեգնաձոր: Գիշերակաց տեղի հյուրատներից մեկում:

Օր 4 Քարահունջ կամ Զորաց քարեր: Հայաստանի ամենայուրատեսակ հուշարձաններից է: Կազմված է
երկու շրջան կազմող շուրջ երկու հարյուր ուղղահայաց վեր խոյացող, մինչև 3 մետր բարձրություն ունեցող քարերից
(մենհիրներ), որոնց զգալի մասն ունի 5-7 սմ տրամագծով անցքեր: Տաթևի վանական համալիր, որը IX դարի
պատմական հուշարձան է: Աշխարհի ամենաերկար ճոպանուղի՝ «ՏաԹևեր»: Հին Խնձորեսկ քարանձավային քաղաք:
Այստեղ հասնելու համար պետք է քայլել Խնձորեսկի խորհրդանիշերից մեկը համարվող 160մ երկարությամբ ճոճվող
կամրջով. այն իրար է կապում Հին և Նոր Խնձորեսկները: Խնձորեսկի ձորում գտնվում է Սբ. Թադևոս եկեղեցին, որի
բակում թաղված է հայ ազատագրական պայքարի նշանավոր ներկայացուցիչներից Մխիթար Սպարապետը: Կամրջի
մյուս ծայրում բազմաթիվ տուն-քարանձավերով աչքի է ընկնող քարանձավային քաղաքն է: Վերադարձ Երևան:

Օր 5 Երևանից մեկնում դեպի Իջևան, Իջևանի գինու-կոնյակի գործարան: Շրջայց գործարանում՝
մառանում, կոնյակի հնեցման արտադրամասերի տարածքում: Գինու համտես: Այց Հաղարծին վանական համալիր,
Պարզ լիճ, Գոշավանք: Վերադարձ Երևան:

Օր 6 Երևանից Գառնու հեթանոսական տաճար, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, Խոսրովի
արգելոց, ժայռափոր Գեղարդավանք՝ հայկական միջնադարյան նշանավոր վանական համալիր: Վերադարձ Երևան:

Օր 7 Երևան, այց Արարատ կոնյակի գործարան: Շրջայց Երևանի ամենահետաքրքիր վայրերից մեկում,
շրջայցից հետո՝ համտես: Երևանից մեկնում դեպի Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի մոտակայքում գտնվող
Արմաս գինու գործարան: Զբոսանք գործարանի խաղողի այգիներում: Շրջայց գործարանի տարածքում, համտես:
Վերադարձ Երևան:

2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ։

Tags: incoming, tours