Տուր դեպի Լաստիվեր

 

Առաջարկում ենք շրջագայություն դեպի Հայաստանի ամենաանտառաշատ Տավուշի մարզի գեղատեսիլ ու գողտրիկ
վայրերից մեկը՝ հեքիաթային Լաստիվեր:
Վաղնջական շրջանի փոքրիկ քարայրերը՝ հագեցած թե՛ հեթանոսական, թե՛ քրիստոնեական շրջանի
որմնաքանդակներով և յուրատեսակ խաչքարերով, թովիչ ջրվեժները, ծառերի վրա կառուցված տնակները, ալպիական
անտառը կհիացնեն ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկներին, այլև հայաստանաբնակներին:

Տուրի ծրագիրը ներառում է.
8:00 Մեկնում Երևանից դեպի Լաստիվեր:
11:45 Ժամանում Լաստիվեր: Մեր հմուտ էքսկուրսավարների ուղեկցությամբ տեղանքում շրջայց
կատարելուն կհաջորդի 2 քարանձավերի ուսումնասիրությունը: Ցանկության դեպքում հնարավոր է կազմակերպել
հետաքրքիր խաղեր կամ պարզապես խարույկի շուրջ հավաքվել՝ վայելելով Լասիվերի չնաշխարհիկ բնապատկերը:
16:00 Մեկնում Լաստիվերից:
20:00 Վերադարձ դեպի Երևան:

Անհատական տուրեր.
2-3 անձ- 4-6 անձ- 7-15 անձ- 16-25 անձ- 25 > անձ-...

Տուրի գինը ներառում է՝

• Ծրագրով նախատեսված ճանապարհափոխադրումները,
• Ուղեկցորդի ծառայություն,

Tags: incoming, tours