Խոհանոցային տուր Հայաստանում

 

Տուրի ծրագիրը ներառում է.

Օր 1 Ժամանում Հայաստան: Ճանաչողական զբոսանաք Երևանում: Այցելություն Հայաստանի
պատմության թանգարան, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Մայր Հայաստան հուշահամալիր: Այցելություն
Արարատ կոնյակի գործարան, համտես: Ճաշ Երևանի ռեստորաններից մեկում՝ ավանդական հայկական
ճաշատեսակների մատուցմամբ:

Օր 2 Մեկնում Երևանից դեպի Արագածոտնի մարզ: Այց միջնադարյան ամրոց- բերդաքաղաք Ամբերդ,
մեքենաներով վերելք դեպի Արագած լեռ, խաշի ճաշակում:

Օր 3 Այց Գառնու հեթանոսական տաճար, մասնակցություն հայկական լավաշի թխման գործընթացին:
Այցելություն ժայռափոր Գեղարդավանք: Ճաշ, խորոված միս և բանջարեղենի պատրաստում թոնիրում,տնական օղի:
Վերադարձ Երևան:

Օր 4 Այցելություն Նորատուս, ապա Սևանա լիճ, Սևանավանք: Կապուտակ Սևանի ափամերձ
ռեստորանում իշխանից և սիգից պատրաստված մի շարք ճաշատեսակների համտես: Ընթրիքին թոնիրում գառի
պատրաստում, նաև պատրաստման վարպետության դաս: Վերադարձ Երևան:

Օր 5 Տուր դեպի ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահին և
Հաղպատ վանական համալիրներ: Մասնակցություն փռում հացի թխման գործընթացին, հարիսայի, տեղական
արտադրութայն օղու համտես: Վերադարձ Երևան:

Օր 6 Այց Խոր Վիրապ, ապա Նորավանք վանական համալիրներ: Այց Արենի 1 քարանձավ, որտեղ
հայտնաբերվել են աշխարհի ամենահին կոշիկն ու գինեգործարանը: Արենիում գինու հայկական տեսակների համտես:
Գիշերակաց տեղի հյուրատներից մեկում:

Օր 7 Այց Զվարթնոց համալիր, ապա Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածին: Տեղի
ռեստորաններից մեկում Էջմիածնի քյուֆթայի և հաճարով փլավի հմատես: Ճանապարհում օդանավակայան:

Անհատական տուրեր.

2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ

Տուրի տևողությունը Երկտեղանոց

5-11.09 

10-16.10 

* Գները նշված են մեկ անձի համար:

Տուրի գինը ներառում է՝

Բնակություն երկտեղանոց սենյակներում (3* հյուրանոց Երևանում, Եղեգնաձորում և Դիլիջանում),

Տուրի տրանսպորտային սպասարկում,

Զբոսավարի ծառայությունը,

Ողջույնի ընթրիքը, նախաճաշը հյուրանոցում, ճաշերը լավագույն ռեստորաններում,

Մուտքի տոմսերը,

Հայաստանի տուրիստական քարտեզը,

Մեկ անձին՝ երկու շիշ ջուր,

Հարկերը:

Տուրի գինը չի ներառում՝

Ալկոհոլային խմիչքները,

Ապահովագրությունը:

Tags: incoming, tours