Վերելք դեպի Խուստուփ լեռ

Սյունյաց աշխարհի արևելյան մասում՝ Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք է գտնվում 3201 մ բարձրությամբ
Խուստուփ լեռը, որտեղ հանգչում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհը: Լեռն առանձնանում է իր վեհությամբ ու
ինքնատիպ գեղեցկությամբ, լեռան գագաթից բացվում է աննկարագրելի գրավչություն ունեցող տեսարան. ասես
ափիդ մեջ անկոտրում Սյունիքն է:

Տուրի ծրագիրը ներառում է.

Օր 1 Երևան - Կապան - Նավչայ բնակատեղի
Վաղ առավոտյան ուղևորություն Երևանից դեպի Կապան: Ճանապարհին մի քանի կանգառներ՝ ծանոթանալու տեղի
գողտրիկ, բայց տպավորիչ բնակավայրերի, հուշակոթողների հետ: Մագլցում Խուստուփի գագաթ: Կանգառ լեռան
կիրճերից մեկում քողարկված Նավչայ բնակատեղիում, որն էլ կծառայի որպես գիշերակաց:

Օր 2 Նավչայ բնակատեղի - «Դարպասներ» – Խուստուփի գագաթ
Նախաճաշ: Երթուղու շարունակում՝ դեպի Խուստուփի գագաթ: Կանգառ «Դարպասներ» անվամբ վայրում: Այս վայրին
ժողովուրդը տվել է «Դարպասներ» անունը, քանի որ այն ասես սահմանաբաժան լինի: Բնությունը «Դարպասներ»-ի
2 հատվածներում իրարից այնքան տարբեր է, որ թվում է՝ միմյանցից զատված աշխարհներ են: Լեռան գագաթի մոտ
տեղակայված է հայ ազգի մեծանուն զորավար Գարեգին Նժդեհի հուշարձանը, որտեղ մի փոքր դադար առնելուց հետո
արշավախումբը կշարունակի լեռան մագլցումը՝ հասնելով մինչ գագաթ, ապա վերադարձ դեպի Նավչայ բնակատեղի:
Գիշերելուց հետո վերադարձ Երևան:

Անհատական տուրեր.

2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ

Tags: incoming, tours