Հնագիտական տուր

 

Տուրի ծրագիրը ներառում է.

Օր 1 Դիմավորում օդանավակայանում, տեղափոխում հյուրանոց: Շրջայց Երևանի հին փողոցներում և
տեսարժան վայրերում: Այց Հայաստանի պատմության թանգարան։ Թանգարանում ներկայացված է Հայաստանի
անցած ողջ ուղին՝ վաղնջական դարերից մինչև մեր օրերը։ Այց Էրեբունի հնագիտական թանգարան, որտեղ
պահպանվում է Երևանի «անձնագիրը»։ Էրեբունի-ամրոց՝ ծանոթանալու քաղաքի մնացորդներին ու ամրոցի
ավերակներին: Շենգավիթ հնավայր, որը վաղ բրոնզեդարի նշանավոր հնագիտական հուշարձաններից մեկն է:
Ընթրիք Երևանի ռեստորաններից մեկում:

Օր 2 Օշական, այցելություն Քասաղ գետի ձախ ափին գտնվող դամբարանախցեր, ապա գյուղի
կենտրոնական հատվածում գտնվող «Դիդի կոնդ» բլրի տարածքում հայտնաբերված տարբեր դարաշրջանների
հուշարձանախմբեր։ Այցելություն նաև հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դամբարան: Այստեղից
կուղևորվեք դեպի միջնադարյան Ամբերդ բերդաքաղաք-ամրոց: Մեր օրերում պահպանվել են Ամբերդի դղյակի
ավերակները, բերդապարիսպը, եկեղեցին և որոշ կառույցների մնացորդներ։ Այնուհետև կուղևորվենք դեպի Գառնու
հեթանոսական տաճար, որտեղ տաճարից բացի կտեսնենք արքայական բաղնիքը, 7-րդ դարի եկեղեցու ավերակները,
պարսպի մնացորդները։

Օր 3 Այցելություն Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Դվին՝ տեսնելու կաթողիկոսական պալատի ու
մայր տաճարի ավերակները։ Ապա Հայաստանի մեկ այլ մայրաքաղաքի ավերակներ կուղևորվենք՝ Արտաշատ հնավայր,
որի 11 բլուրներից մեկի վրա է գտնվում Խոր Վիրապի վանական համալիրը:

Օր 4 Կուղևորվենք Նորավանք վանական համալիր՝ հայկական միջնադարյան ճարտարապետության
գոհարներից մեկը՝ կառուցված 13-14- րդ դարերում: Այստեղ է գտնվում նաև Օրբելյան իշխանների տոհմական
տապանատունը։ Այց Արենի 1 քարանձավ: Աշխարհի ամենահին կոշիկը և գինեգործական համալիրը հենց այս
քարանձավում են հայտնաբերվել: Այց Մոզրովի քարանձավ: Հայաստանում իր երկարությամբ երրորդն է (մոտ 260մ),
որը հարուստ է երկրաբանական գոյացություններով: Վերադարձ Երևան:
Օր 5 Ուղևորություն դեպի Սյունիքի մարզ՝ Քարահունջի հնագույն աստղադիտարան կամ Զորաց քարեր:
Ուխտասար՝ տեսնելու տեղի զարմանահրաշ ժայռապատկերները: Ուխտասարի ժայռապատկերների մեջ գերակշռում են
այծերի պատկերները, որոնք պատկերված են հատկապես որսի տեսարաններում: Ժառյապատկերները թվագրվում են
Ք.ա. 5-2- րդ հազարամյակներում: Հին Խնձորեսկ քարանձավային քաղաք: Այստեղ հասնելու համար պետք է քայլել

Խնձորեսկի խորհրդանիշերից մեկը համարվող 160մ երկարությամբ ճոճվող կամրջով, որն էլ իրար է կապում Հին և
Նոր Խնձորեսկները: Խնձորեսկի ձորում գտնվում է Սբ. Թադևոս եկեղեցին, որի բակում թաղված է հայ
ազատագրական պայքարի նշանավոր ներկայացուցիչներից Մխիթար Սպարապետը: Կամրջի մյուս ծայրում
զարմանահրաշ քարանձավային քաղաքն է, որն աչքի է ընկնում իր բազմաթիվ տուն-քարանձավերով:

Օր 6 Ճանաչողական զբոսանք Երևանում: Վերնիսաժ, քաղցրավենիքների տոնավաճառ: Տեղափոխում
օդանավակայան:

Անհատական տուրեր.

2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ

Tags: incoming, tours