Տուր դեպի Սանահին և Հաղպատ

Տուրի ծրագիրը ներառում է.

9:00 Մեկնում Երևանից:

11:30 Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Ներկայիս եկեղեցին կառուցվել է 6-րդ դարում 4-րդ
դարում Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված բազիլիկ եկեղեցու տեղում: Եկեղեցին առավել
գրավիչ են դարձնում պատկերաքանդակները, որոնցից ամենատպավորիչը «Աստվածածինը մանկան հետ»
պատկերաքանդակն է:

12:30 Սանահինի վանական համալիր՝ կառուցված X-XIդդ.: Եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր և
գիտական հայտնի կենտրոններից մեկը: Այստեղ է գտնվում Զաքարյան իշխանների դամբարանը: Վանական
համալիրի տարածքը հարուստ է գեղեցիկ և յուրօրինակ խաչքարերով, որոնց թիվը հասնում է գրեթե 50-ի: Դրանցում
հատկապես աչքի է ընկնում Ծիրանավոր խաչքարը, որը Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի դիմացի տարածքում
է:

14:00 Ճաշ բնության գրկում:

15:00 Հաղպատի վանական համալիր: Այն Սանահինի վանական համալիրի հետ միասին ՅՈՒՆԵՍԿՕ–ի
համաշխարհային ժառանգության ցանկում է ներառված։ Հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ կեսին։ Եղել է
միջնադարյան Հայաստանի հայտնի հոգևոր և մշակութային կենտրոններից էր։

17:00 Քոբայրավանք: Համարվել է Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային նշանավոր
կենտրոններից մեկը: Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, զանգակատուն-տապանատնից ու
սեղանատնից: Այսօր վանական համալիրի շրջակայքում պահպանված են խաչքարեր, մատուռների ավերակներ:

19:00 Վերադարձ Երևան:

Անհատական տուրեր.

2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ

Tags: incoming, tours