Քարահունջ կամ Զորաց քարեր. հայակական Սթոունհենջ

 

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում գտնվող աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկը
համարվող Քարահունջը, որը հայտնի է նաև Զորաց քարեր անվամբ, Հայաստանի ամենահետաքրքիր և
ինքնատիպ հուշարձաններից է։ Այն գտնվում է մայրաքաղաք Երևանից 200 կմ հարավ, ծովի մակարդակից
1170 մ բարձրություն ունեցող սարահարթում: Զորաց քարերը զբաղեցնում է 7 հա տարածք՝ Որոտան գետի
Դարբ վտակի ձորի ձախ ափին:
Համալիրը գտնվում է երկրագնդի էներգետիկորեն ամենահզոր վայրերից մեկում. այստեղից էլ առաջացել է
դրա անվանումը՝ Զորաց քարեր՝ «ուժի քարեր» նշանակությամբ: Երկու շրջան կազմող շուրջ երկու հարյուր
ուղղահայաց վեր խոյացող, մինչև 3 մետր բարձրություն ունեցող քարերի (մենհիրներ) զգալի մասն ունի 5-

7 սմ տրամագծով անցքեր: Դրանք դեպի նպատակակետը ուղղվածության բարձր ճշգրտության ապահովման
գրավականն են։
Կա վարկած, ըստ որի՝ հայկական Քարահունջը բավական առաջադեմ քաղաքակրթության կողմից
օգտագործվել է որպես արևի, լուսնի և աստղերի դիտարկման կետ:
Քարահունջն իր տեսքով հիշեցնում է բրիտանական նշանավոր Սթոունհենջը. երկուսն էլ մի քանի հարյուր
ուղղահայաց քարերի առեղծվածային «հավաքատեղի» են: Սակայն հայկական Քարահունջն ավելի հին
պատմություն ունի, քան անգլիականը. Քարահունջն ունի գրեթե 7500 տարվա պատմություն, իսկ
Սթոնհենջը` 4000: Հետաքրքիր է, որ երկու հուշարձաններին էլ միստիկ և տիեզերական ուժ են
վերագրում:
Զորաց քարերն այժմ պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունի և համարվում է պետության
կողմից պահպանվող հատուկ տարածք: