Շրջայց Աշտարակ

Տուրի ծրագիրը ներառում է.

9:00         Մեկնում Երևանից:

10:00         Այց Օշական գյուղի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որտեղ թաղված է հայ գրերի ստեղծող, հայերենի առաջին ուսուցիչ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը: Եկեղեցու այգում է   գտնվում Հայոց այբուբենին նվիրված 36 խաչքար-տառերի հուշարձանախումբը:

11:00         Սբ. Կարմրավոր եկեղեցի՝ կառուցված 7-րդ դարում: Եկեղեցու տարածքում  բազմաթիվ խաչքարեր ու մասունքներ են պահպանված: Այստեղ է գտնվում բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը:

12:00         Սբ. Սպիտակավոր եկեղեցի՝ կառուցված 5-6-րդ դդ.: Ըստ ավանդույթի՝ եկեղեցու հիմքում  Սբ. Մարիամ Աստվածածնի գլխաշորի մի մասն է ամփոփված, որն սպիտակ գույն է ունեցել: Այստեղից էլ առաջացել է եկեղեցու անվանումը:  

13:00         Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի: Այստեղ ամփոփված են հռոմեական բանակի զինվոր, քրիստոնեության համար նահատակված Սբ. Գևորգի մասունքները:  Եկեղեցին հարուստ է որմնանկարներով, չորս ավետարանիչների խորհրդանշանները պատկերող հարթաքանդակներով:

14:00         Սաղմոսավանք: Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից: Եկեղեցու ճակատային հատվածները «հայկական խորշեր» ունեն:

16:00         Վերադարձ Երևան:

Անհատական տուրեր.

2-3 անձ     4-6 անձ     7-15 անձ     16-25 անձ     25 > անձ

Տուրի գինը ներառում է.

???