Տուրի ծրագիրը ներառում է.
8:00 Մեկնում Երևանից:
10:00 Առաջին կանգառը Արենի գյուղում գտնվող Արենի 1 քարանձավն է, որը նշանավորվել է
հետևյալով՝ այստեղ են հայտնաբերվել աշխարհի ամենահին կաշվե կոշիկն ու գինեգործարանը:
11:30 Այց Նորավանք վանական համալիր: Այն միջնադարյան վանական համալիր է, որն աչքի է ընկնում
իր ինքնատիպ ճարտարապետական լուծումներով:
13:30 Սիսիան քաղաքի մերձակայքում գտնվող Զորաց քարեր կամ Քարահունջ կոչվող կառույց: Այն
համարվում է աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկը, առաջին հայացքից հիշեցնում է անգլիական հայտնի
Սթոունհենջը:
14:00 Ճաշ տեղի հյուրատներից մեկում:
16:00 Տաթևի վանք հասնելու համար հարկավոր օգտվել աշխարհի ամենաերկար՝ 5752 մ երկարություն
ունեցող «ՏաԹևեր» ճոպանուղուց:
20:00 Վերադարձ Երևան:
Անհատական տուրեր.
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
Տուրի տևողությունը.
11 Հունիս
17 Սեպտեմբեր
*Տուրփաթեթի գինը նշված է մեկ անձի համար՝ խմբում նշված քանակով անձանց առկայության դեպքում:
Տուրի գինը ներառում է.
Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,
Ուղեկցող զբոսավարի ծառայությունը,
Գինու համտեսը Արենիում,
Տաթևի ճոպանուղու երկկողմանի տոմսը,
Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,
Խմելու ջուրը մեքենայում,
Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,
Հարկերը:
Տուրի գինը չի ներառում՝
Ճաշը տուրի ընթացքում: Ըստ ցանկության նախապես կարելի է պատվիրել լանչբոքս, ճաշ երթուղու վրա տեղակայված
ռեստորաններից մեկում կամ գյուղական հյուրատներում, մեկ անձը՝ 10$,
Հավելյալ ալկոհոլային խմիչքները,
Ապահովագրությունը: