Քրիստոնյա Հայաստան

 

Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը՝ այդպիսով իր
հաստատուն դերը գրավելով աշխարհի հոգևոր պատմության մեջ: Պետականության բացակայության ժամանակներում
մեր եկեղեցին է ստանձնել երկրի առաջնորդությունը՝ ժողովրդի մեջ մշտապես վառ պահելով հավատն առ Աստված:
Հայաստանում բազմաթիվ դարավոր պատմությամբ եկեղեցիները, վանքերը, վանական համալիրները՝ զարդարված
որմնապատկերներով և որմնաքանդակներով:
Այս շրջագայության ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելելու Հայաստանի ամենահայտնի
եկեղեցիներն ու վանքերը, ծանոթանալու հայ եկեղեցաշինության պատմությանն ու ավանդներին, տեսնելու երբեք
չկրկնվող զարդաքանդակներով խաչքարերը, ինչպես նաև մասնակցելու եկեղեցական արարողություններին:

Տուրի ծրագիրը ներառում է.

Օր 1 Դիմավորում օդանավակայանում: Շրջայց Երևանում գտնվող եկեղեցիներում՝ Սբ. Աննա եկեղեցի,
Սբ. Զորավար Աստվածածին եկեղեցի, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սբ. Սարգիս եկեղեցի:

Օր 2 Այց Հայաստանի հոգևոր մայրաքաղաք՝ Էջմիածին։ Զվարթնոց, Սբ. Հռիփսիմե, Սբ. Շողակաթ
եկեղեցիներ, Մայր տաճար, Էջմիածնի գանձարան, Սբ. Գայանե եկեղեցի: Վերադարձ Երևան։

Օր 3 Երևան, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդավանք, վերադարձ Երևան:

Օր 4 Երևան, Շիրակի մարզ՝ Հառիճավանք, Ազատան՝ Սբ.Ստեփանոս եկեղեցի, Մարմաշեն Տիրաշենի
եկեղեցի, Գյումրի՝ Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք:

Օր 5 Ուղևորություն դեպի Լոռու մարզ՝ Քոբայրավանք՝ միջնադարյան Հայաստանի հոգևոր և
մշակութային կենտրոններից մեկը։ Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցի, ապա Ախթալայի վանական համալիր,
Սանահին և Հաղպատ, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Օր 6 Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք, Սևանավանք, Հայրավանք:

Օր 7 Եղեգնաձոր, Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Գնդեվանք, Նորավանք, Տաթևի վանական
համալիր, վերադարձ Երևան:

Օր 8 Տեղափոխում օդանավակայան:

Անհատական տուրեր.

2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ

Տուրի գինը ներառում է՝

Tags: incoming, tours