Տուրի ծրագիրը ներառում է.
10:00 Շրջայց Երևանում: Հյուսիսային պողոտա, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն,
Կարապի լիճ: Կասկադ համալիր: Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Մայր Հայաստան հուշահամալիր, Էրեբունի ամրոց:
11:30 Այց Հանրապետության հրապարակ, Հայաստանի պատմության թանգարան: Հայաստանի ազգային
պատկերասրահ:
13:00 Ճաշ երևանյան ռեստորաններից մեկում:
14:15 Այց Արարատ կոնյակի գործարան: Շրջայց և համտես:
15:30 Այց Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
17:00 Այցելություն հռչակավոր ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Ծանոթություն
Փարաջանովի կոլաժների, գծանկարների, տիկնիկների և գլխարկների հետ:
18:00 Ազատ ժամանց Երևանում: Այցելություն Վերնիսաժ:
20:00 Ընթրիք քաղաքի լավագույն ռեստորաններից մեկում:
21:30 Ոտքով զբոսանք երեկոյան Երևանով, Հանրապետության հրապարակում մասնակցություն երգող
շատրվաններ շոուին:
Անհատական տուրեր.
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
*Տուրփաթեթի գինը նշված է մեկ անձի համար՝ խմբում նշված քանակով անձանց առկայության դեպքում:
Տուրի գինը ներառում է՝
Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,
Ուղեկցող զբոսավարի ծառայությունը,
Պատմամշակութային վայրերի և թանգարանների մուտքի տոմսերը, Կոնյակի համտեսը,
Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,
Խմելու ջուրը մեքենայում,
Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,
Հարկերը:
Տուրի գինը չի ներառում՝
Ճաշը և ընթրիքը տուրի ընթացքում: Ըստ ցանկության կարելի է պատվիրել նախապես,
Ալկոհոլային խմիչքները,
Ապահովագրությունը: